Ղարաբաղյան հարցով հիմնական փաստաթղթերը լույս են տեսել ժողովածուի տեսքով14 սեպտեմբերի 2006 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Լույս է տեսել Ղարաբաղյան հարցով խորհրդարանական լսումների նյութերի ժողվածուն. լսումները կայացել են 2005 թվականի մարտի 25-30 Հայաստանի խորհդարանում: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքերով, հանձնաժողովը չի սահմանափակվել ելույթների տեքստերի օգտագործմամբ, այլ ժողովածուի մեջ է ներառել նաեւ հանձնաժողովի եզրակացությունը, որը, սըտ էության, ներկայացնում է հարցի կարգավորման կոնցեպտուալ կետերը: Բացի այդ, առաջին անգամ Ղարաբաղյան հարցով հիմնական փաստաթղթերը մեկ ժողվածուով հրատարակելու փորձ է կատարվել : «Ժողովածուի հայտնվելը թույլ կտա Հայաստանին ելույթ ունենալ միջազգային կազմակերպություններում ընդհանուր, համակարգված, հետեւաբար` առավել անխոցելի դիրքորոշմամբ»,- ասել է նա: Իր հերթին, արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշել է, որ ժողովածուն կարող է խթանել լուրջ, համարձակ եւ բաց հասարակական քննարկումների անցկացմանը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, հայտնում է «Երկիրը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |