Ռուսաստանի Սարատովի մարզում սկսվել են կովկասցիների զանգվածային ջարդեր

PanARMENIAN.Net - Կոնդոպոգայի իրադարձությունները կրկնվել են Ռուսաստանի մեկ այլ մարզում: Նմանատիպ բախումներ են եղել Սարատովի շրջանի Վոլսկ քաղաքում: Քաղաքը գտնվում է միլիցիայի խմբերի շուրջօրյա հսկողության տակ: Տեղի վարչակազմի հրահանգով այսօր սադրանքներից խուսափելու համար բոլոր կովկասցիները հեռացվել են շուկայից: Սարատովից հայտնում են, որ մարզի քաղաքներից մեկում շարունակվում են կովկասցիների զանգվածային ջարդերը: Կան սպանվածներ եւ վիրավորներ: Հակասությունները ծագել են լույս կիրակի գիշերը տեղի «Գալակտիկա» ակումբում այն բանից, որ նացիստները (որոնք ծառայել են Չեչնիայում) հարձակվել են հայ համայնքի ներկայացուցիչների վրա: Երկուշաբթի օրը պատմությունը շարունակվել է: Տեղի երիտասարդների խմբերը ներխուժել են Կամուրջների եւ հիդրոկառույցների քոլեջ: Անցած գիշեր քաղաքում եւս բախումներ են եղել:

Ազգայնականները սկսել են որոնել քաղաքի հայ համայնքի բոլոր ներկայացուցիչներին եւ դաժան ծեծի ենթարկել նրանց: Արդեն հինգշաբթի օրը նրանց գործողությունները տարածվել են կովկասցիների այլ համայնքների ներկայացուցիչների վրա: Պաշտոնական մեկնաբանություններ իշխանություններից կապված Վոլսկի անկարգությունների հետ չեն հնչել, քանի որ Սարատովի մարզում էթնիկ զտումների մասին տեղեկությունները ջանադրաբար թաքցվում են, հաղորդում է «Վրաստան-Online»-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---