Միջերկրական ծովի հատակին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչ է տեղադրվել![]() 11 մայիսի 2015 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո, Լիբանանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի և Բեյրութի Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ներսես Բեդրոս 19-րդի մասնակցությամբ Միջերկրական ծովի հատակին հայկական խաչ է տեղադրվել, հայտնում է aypoupen.com-ը։ Լիբանանահայությունը հայկական ամենաավանդական համայնքներից մեկն է աշխարհում: Ցեղասպանություն վերապրած հայերը շատ կարճ ժամանակահատվածում Լիբանանում ստեղծեցին ամբողջական ու բարգավաճող հայկական գաղթօջախ բազմազան և բազմաբնույթ ենթակառուցվածքներով` եկեղեցիներով, վանքերով, դպրոցներով, մամուլով, մշակութային, մարզական, բարեգործական կառույցներով: Հայերը` Լիբանանի իշխանությունների եւ ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ կարողացան պահպանել հարուստ ազգային մշակույթն ու արժեքները և լինելով լիիրավ քաղաքացիներ` իրենց աշխատասիրության և տաղանդի շնորհիվ շոշափելի ներդրումը ունեցան Լիբանանի զարգացման և բարգավաճման գործում: Հայկական ջարդերի ժառանգները խաչը տեղադրել են 35 մ խորության վրա։ Խաչի տեղադրումը նվիրված է այն հայերի հիշատակին, ովքեր խորտակվել են գետերում և ծովերում՝ փախչելով 1915-ի կոտորածից։ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն, որին մասնակցում էին հարյուրավոր կրոնական առաջնորդներ, դեսպաններ, պաշտոնատարներ, և Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի ու Սերբիայի նախագահները: Պաշտոնական արարողությունից հետո հուշահամալիրը բացվեց նաև քաղաքացիների համար. մարդկանց հոսքը դեպի անմար կրակը չէր դադարում 3 օր շարունակ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |