Ամենայն Հայոց կաթողիկոսը Աստանայում կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը մասնակցել է Համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների երկրորդ համագումարին` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Վերջին օրը կաթողիկոսը հանդես է եկել «Հավատի կարեւորությունը» զեկույցով, որում հայտարարել է, որ «հայերը, չնայած 1915 թվականի Ցեղասպանությանը, ճնշումներին եւ հետապնդումներին, շարունակում են հավատարիմ մնալ իրենց հավատին»: Սեպտեմբերի 14-ին համագումարն ընդունել է բոլոր դավանանքների հոգեւոր առաջնորդների հայտարարությունը, որտեղ ընդգծվում է պայքարի անհրաժեշտությունը կանխակալ մոտեցումների եւ տգիտության դեմ:

«Համագումարի աշխատանքներին հետեւում էին շուրջ 150 լրագրողներ, իսկ համագումարի աշխատանքն ավարտվեց ցեղասպանության քարոզչությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից: Հայոց կաթողիկոսի խոսքերն ընդունվեցին ծափահարություններով»,-գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:

Թերթը հիշեցնում է, որ հայերի հոգեւոր առաջնորդը Ստամբուլ կատարած այցի ժամանակ եւս «հայ համայնքի անունից հայտարարեց, թե Թուրքիան պետք է ճանաչի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»:
 Ուշագրավ
---