Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը![]() 14 մայիսի 2015 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը և դիվանագիտական հարաբերություններ կհաստատի վերջինիս հետ որպես պետության: Իսրայելը հիասթափված է այս որոշումից: Տարածաշրջանում Վատիկանի գործունեության մասին համաձայնագրում հստակեցում կարվի, որ համաձայնագիրը ընդունվել է Պաղեստինի պետության, այլ ոչ թե Պաղեստինի ազատագրման կազմակերպության պատվիրակության կողմից, ինչպես նշված էր նախկինում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Պայմանագրի ստորագրումից հետո Վատիկանը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Պաղեստինի հետ: «Այո, սա պաշտոնական ճանաչում է առ այն, որ այդ պետությունը գոյություն ունի»,-ասել է լրագրողներին Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին: Ինչպես հայտնել է AP գործակալությունը, մեկ տարի առաջ Հռոմի պապի ծրագրում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին անվանել էին Պաղեստինի պետության նախագահ, սակայն, նշում է գործակալությունը, մինչ օրս պաշտոնական ճանաչում չէր եղել: Իսրայելի ԱԳՆ-ն հիասթափությունն է հայտնել այս որոշման կապակցությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |