Հայաստանն առաջատար է ԵՏՄ-ում արդյունաբերական արտադրության ծավալների աճով14 մայիսի 2015 - 12:16 AMT PanARMENIAN.Net - 2015-ի հունվար-մարտին արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում կազմել է 605 մլն դոլար` 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 2 տոկոսով: Այս ցուցանիշով Հայաստանն առաջատար է ԵՏՄ երկրների թվում: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Ըստ ԵՏՀ տվյալների, ընդհանուր առմամբ ԵՏՄ անդամ պետությունների արդյունաբերության ծավալները նվազել են 0,7 տոկոսով` կազմելով 212 մլրդ դոլար: Արդյունաբերական արտադրության աճը Հայաստանում հաշվետու շրջանում հիմնականում պայմանավորված է աճով հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում` 27,7 տոկսով, կազմելով 115,9 մլն դոլար: Հաշվետու շրջանում վերամշակող արդյունաբերության աճը Հայաստանում կազմել է 0,6 տոկոս` 359 մլն դոլար: Ապահովումը էլեկտրաէներգիայով, գազով և այլն` կազմել է 120,1 մլն դոլար` նվազելով 13,2 տոկսով: Ջրամատակարարումը, թափոնների վերամշակումն ու մաքրումը, երկրորդական հումքի ստացումը 10,2 տոկոսի աճ է գրանցել` 10 մլն դոլար: Վիճակագրական տվյալներով, Ղազախստանում ևս աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները` 0,6 տոկոսով` կազմելով 18,3 մլրդ դոլար: Բելառուսում 2014-ի հունվար-մարտին գրանցվել է 7,3 տոկոս անկում` 11,6 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանում արդյունաբերության ծավալը նվազել է 0,7 տոկոսով` կազմելով 181,5 մլրդ դոլար: Ղրղզստանում, որը ԵՏՄ-ին անդամակցելու փուլում է գտնվում, արդյունաբերության ծավալների աճը կազմել է 20.9 տոկոս` կազմելով 825,1 մլն դոլար: Ընթացիկ տարվա հունվար-մարտին Ռուսաստանին բաժին է ընկել ԵՏՄ անդամ պետությունների արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալի 85,6 տոկոսոը, Ղազախստանին` 8,6 տոկոսը, Բելառուսին` 5,5 տոկոսը, Հայաստանին` 0,3 տոկոսը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |