ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կօգտվեն 911 և 112 արագ արձագանքման անվճար հեռախոսահամարներից

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կօգտվեն 911 և 112 արագ արձագանքման անվճար հեռախոսահամարներից

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական նորարարական քայլն է կատարել՝ հնարավորություն ընձեռելով իր բաժանորդներին բջջային հեռախոսից զանգահարելու 911 և 112 արագ արձագանքման անվճար հեռախոսահամարներին: Այժմ Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում գտնվող բաժանորդները, նշված հեռախոսահամարներին բջջային հեռախոսից զանգահարելիս, կմիանան համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակին: Համակարգը գործարկվել է` վերոնշյալ մարզերում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում, 911 հեռախոսահամարին զանգ կատարելիս, մարզերի բնակիչները միանում էին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի մասին տեղեկությունը փոխանցվում էր համապատասխան մարզային գրասենյակ հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Այժմ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ ծրագրի շնորհիվ՝ հատուկ տեղադրված սարքավորումը, օգտագործելով 911 և 112 հեռախոսահամարներին զանգահարող անձի գտնվելու վայրի վերաբերյալ՝ բջջային կայանից ստացվող տվյալները, զանգը վերահասցեավորում է դեպի համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակ: Այսպիսով, նորարարության նպատակն է նվազեցնել մարզերում գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը:

Նոր համակարգը աստիճանաբար կգործարկվի երկրի բոլոր մարզերում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---