Շվեդիայում առաջարկում են Հայոց ցեղասպանության թեման ընգրկել դպրոցական ծրագրերում![]() 15 մայիսի 2015 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի Ձախերի կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Հանս Լինդեն հայտարարել է, որ իր կուսակցությունը նախաձեռնել է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, ինչպես նաև ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանությունների մասին պատմող նյութերը Շվեդիայի դպրոցական դասագրքերում ընդգրկրելու հարցը, հայտնում է Panorama.am-ը Horizon Weekly-ի վրա հղումով: Լինդեն նշել է, որ նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է տեղի ունեցածներն ընդունել և դրանց մասին տեղեկացնել լայն զանգվածներին: 2010 թվականի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանն ընդունեց բանաձև, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն: Մինչդեռ ընթացիկ տարվա մայիսի 8-ին Շվեդիայի արտգործնախարար Մարգրետ Վոլստրոմը հայտարարեց, որ Շվեդիայում Հայոց ցեղասպանության թեմայով ուսումնասիրություններ կատարելու նպատակով կստեղծվի հատուկ անկախ հանձնաժողով: Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքների հիման վրա էլ Շվեդիան համապատասխան քայլեր կձեռնարկի: «Ըստ տեղեկության՝ Վոլստրոմը հայտարարել է, որ ստեղծվելու է պատմաբաններից, մասնագետներից և քաղաքագետներից բաղկացած անկախ հանձնաժողով, որը ուսումնասիրելու է 1915 թ դեպքերը և արդյունքները գնահատելու է միջազգային իրավունքի տեսակետից: Վոլստրոմը նշել է, որ իրենք կարևորում են այս հարցը և հնարավորինս կարճ ժամանակում կավարտեն ուսումնասիրությունները»,- թուրքական կայքին հղումով գրում է Ermenihaber-ը: Շվեդիայի ԱԳՆ խոսնակ Էրիկ Բոմանը հայտնել է, որ Շվեդիայի կառավարությունը մի կողմ է դրել 2010-ին Հայոց ցեղասպանության և Սիրիացիների վերաբերյալ խորհրդարանի ընդունած որոշումը և առաջնորդվելու է իր սեփական անկախ հանձնաժողովի ուսումնասիրման արդյունքներով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |