Ժամանակն ու պատմությունը պահանջում են Հայաստանից նոր մոտեցումներ եւ գործելաոճ18 սեպտեմբերի 2006 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Ժամանակն ու պատմությունը պահանջում են Հայաստանից նոր մոտեցումներ եւ գործելաոճ: Այն, ինչ արել են պետություններն ու տարբեր կազմակերպությունները անկախության 15 տարիների ընթացքում, այսօրվա դրությամբ համակարգված չէ եւ անբավարար է համազգային խնդիրների լուծման համար: Այդ մասին Հայաստան-Սփյուռք երրորդ համահայկական համաժողովի բացմանը հայտարարել է նախապատրաստական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, եկել է ժամանակը միավորելու հայ ժողովրդի բոլոր ուժերը, որոշելու համազգային առաջնայնությունները մեր նպատակներին հասնելու համար: «Անկախ Հայաստանն այժմ, ինչպես երբեք, զգում է Սփյուռքի աջակցության կարիքը: Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր մեր հայրենակից, որ բնակվում է արտերկրում, պետք է իր թիկունքին զգա պետության առկայությունը, նրան պաշտպանելու եւ զորակցելու ունակությամբ»,-նշել է Վ.Օսկանյանը: Նա նաեւ ընդգծել է, որ 21-րդ դարի շեմին հայ ժողովուրդը հնարվորություն ստացավ հոգեւոր, մշակութային եւ տնտեսական զարգացման համար` հանուն ազգի շահերի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |