Հիլդա Չոբոյան. Եվրոպայի հայությունը կարող է դառնալ Հայաստան-Եվրոպա հարաբերությունների բանալին18 սեպտեմբերի 2006 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Եվրոպա հարաբերությունների կարեւոր հանգամանքներից է Հայոց ցեղասպանության իրողությունը, որի հետ սերտորեն առնչվել է Եվրոպան, եւ այն մաս է կազմում Եվրոպայի հիշողությանը: Այդ մասին հայտարարել է այսօր Երեւանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի մասնակից Եվրոպայի Հայկական դաշնության (EAFJD) նախագահ Հիլդա Չոբոյանը: Եվրոպան գիտակցում է, որ ժամանակակից եվրոպահայությունը վերապրել է եղեռնագործությունը: Ավելին Եվրոպայի հավաքական գիտակցության մեջ Հայոց անկախ պետականությունն ապրող ապացույցն է այն վերածննդի, որի համար եվրոպահայությունը պայքարել է գրեթե մեկ դար: Ինչպես նշել է Հ. Չոբոյանը, «Եվրախորհրդարանի, Եվրամիության խորհրդի առաջ այսօր եվրոպահայությունը ներկայանում է որպես միասնական ուժ, եւ այդ կառույցները այլեւս չեն կարող անտեսել մեր կամքը: Քաղաքականացված եվրոպահայությունն է միայն, որ պետք է կարողանա բանալի դառնալ Հայաստան-Եվրոպա հարաբերություններում»,-ամփոփել է Հիլդա Չոբոյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |