Հայկական Shadowmatic-ը DevGAMM Awards-ում 2 միջազգային մրցանակ է ստացել- (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել խաղերի մշակողների և թողարկողների հերթական միջազգային DevGAMM համաժողովը, որի շրջանակում հանձնվել են DevGAMM Awards 2015-ի հաղթողների մրցանակները: Միանգամից 2 մրցանակի է արժանացել հայկական Triada Studio ստուդիայի հեղինակած Shadowmatic խաղը: Խաղը նաև հայտնվել է iOS Games կայքի «Օրվա խաղը» բաժնում, որը նվիրված է iPhone, iPad և iPod Touch համար նախատեսված խաղերին: «Shadowmatic-ն ամենաանհավանական զգացմունքներ է առաջանցում` դա նաև հիասքանչ գլուխկոտրուկ է, կատարված գերազանց ոճով: Այստեղ շատ կարևոր էր որակյալ պատկեր ստանալը և մշակողներն արդարացրել են իրենց` պատկերները շատ որակյալ են, ֆիգուրները պատրաստված են քարից, մետաղից և ոսկրից, պահպանված են յուրաքանչյուր տարրի արտաքին հատկանիշները»,-գրում է պարբերականը: 2015-ի ապրիլի 4-ին ArmNet Awards մրցանակաբաշխության պաշոտանական արարողության ժամանակ խաղը գլխավոր մրցանակների արժանացավ «Նորարարություն» և «Դիզայն և հարմարավետություն» անվանակարգերում, ինչպես նաև Գրան պրի ստացավ բջջային հավելվածի համար: Shadowmatic-ը երևակայությունն ակտիվացնող գլուխկոտրուկ է, որը լուծելու համար անհրաժեշտ է աբստրակտ օբյեկտներ պտտել ու դրանց ստվերի միջոցով ճանաչելի ուրվագծեր ստանալ: Ի դեպ, դրանք համապատասխանում են խաղի կոնկրետ սենյակի շրջակայքին, առկա վիզուալ էֆեկտներն էլ կօգնեն խաղի վրա ծախսած ժամանակից առավելագույն հաճույք ստանալ: Ընդհանուր առմամբ խաղում 9 սենյակ ու ավելի քան 70 փուլ կա: Յուրաքանչյուր սենյակում յուրահատուկ մթնոլորտ է, այդ ամենին համապատասխան ինքնատիպ երաժշտություն է հնչում: Իմիջիայլոց, հավանած սաունդթրեքերը ցանկացողներն արդեն կարող են ներբեռնել iTunes-ից: Խաղը նաև հուշումների համակարգ ունի, որը դժվարանալու դեպքում խաղացողին կօգնի գուշակել վերջնական պատկերը, իհարկե՝ ոչ առանց միավորների գանձման: Ամեն դեպքում, խաղից լիարժեք հաճույք ստանալու համար ստեղծողները խորհուրդ են տալիս դրանցից օգտվել ծայրահեղ դեպքում: DevGAMM համաժողովը խաղային ինդուստրիայի խոշորագույն միջոցառումներից է, քանի որ կոնտենտի 90 տոկոսը խաղերի մշակմանն է առնչվում և միայն 10 տոկոսը` մարքեթինգին: Համաժողովը կազմակպերվում է հատուկ խաղերի պրոֆեսիոնալ մշակողների, թողարկողների, անկախ հեղինակների, նկարիչների և անիմատորների, նախագծերի պրոդյուսերների և մենեջերների, տարբեր խաղային պորտալների ներկայացուցիչների, պոտենցիալ ներդրողների և բոլոր նրանց համար, ով կապված է խաղերի ինդուստրիայի հետ: Triada Studio-ն PAN Media ընկերության հիմնադիրն է, որին պատկանում է PanARMENIAN.Net կայքը: Ընթերցեք նաև. Shadowmatic. Թողարկողներն այլևս չեն ստվերում հեղինակներին Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |