ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԻ ՍԵՆԱՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 24-Ը ՆՇԵԼ ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐ 4 դեկտեմբերի 2002 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգի սենատը որոշում է ընդունել` համաձայն որի 2003 թվականի ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Ինչպես հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը, Սենատոր Չաք Փուչիգյանը հայտարարել է, որ «Օսմանյան Թուրքիայում 1915 թ. հայոց ցեղասպանության ողջ աշխարհի համար ակնհայտ փաստի հերքումը խոչընդոտ է փոխհարաբերությունների զարգացման գործընթացում»: Նրա խոսքերով` հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ապագայում մարդկության դեմ նման հանցագործության կրկնման ինքնօրինակ նախազգուշացում կլինի: Հետագա 30 օրվա ընթացքում Սենատի որոշումը կներկայացվի Քաղաքականության գծով կոմիտեի քննարկմանը: Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի նահանգը վերջերս պաշտոնապես ճանաչել է 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության փաստը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |