ՀԲ. Ադրբեջանը դժվար կացության մեջ է հայտնվել նավթից ստացվող եկամուտների նվազման պատճառով![]() 19 մայիսի 2015 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Նավթի վաճառքից վերջին 10 տարում մեծ եկամուտներ ստացած Ադրբեջանն այժմ բախվել է այդ եկամուտների նվազման խնդրին և Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը: Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին ասված է Համաշխարհային բանկի կայքում տեղադրված խմբագրական հոդվածում: Նավթի գների անկումը լարված իրավիճակ է ստեղծել Ադրբեջանում: Նավթի գինն Ադրբեջանի բյուջեում ամրագրված է 90 դոլարի մակարդակում, այն դեպքում, երբ համաշխարհային գներն այսօր տատանվում են 60 դոլարի սահմանում: Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Զիյադ Սամեդզադեն Միլի մեջլիսի հայտարարեց. «Եթե իրավիճակը չփոխվի, բյուջեն մինչև տարեվերջ 6-7 մլրդ դոլար կկորցնի»: Ադրբեջանի կառավարությունը տնտեսության դիվերսիֆիկացիա է իրականացնում, որպեսզի կրճատի երկրի կախվածությունը նավթային ոլորտից և խթանի մասնավոր սեկտորին՝ ընդլայնելով նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունը, հայտնում է Tert.am-ը: Ադրբեջանական նավթային ոլորոտը խնդիրների ու աշխատատեղերի կրճատման շեմին է: Մասնավորապես, արդեն հաստատվել է, որ աշխատատեղերի զանգվածային կրճատումներ կիրականացնի Ադրբեջանում British Pertoleum (BP) նավթագազային ընկերությունը: Հստակ տվյալներ կրճատման ենթակա աշխատատեղերի մասին դեռ չկան: Դրա համար, սակայն, ֆինանսական սեկտորը պետք է աճի և ավելացնի տնտեսությունը սպասարկելու ունակությունը: Դրա համար կարևոր են փոքր և միջին ձեռնարկություններն ու աշխատատեղերի ստեղծումը: Այդ գործընթացը, սակայն, ինչպես նախկինում, կաղում է: Համաձայն 2014 թվականի Համաշխարհային բանկի զեկույցի՝ մանր ու միջին ձեռնարկատիրության 51%-ը բիզնեսի աճի համար ֆինանսավորում չունի։ Մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանի տնտեսությունը կարող է մեծ հարված ստանալ Եվրոպական խաղերից հետո, ինչպես ժամանակին խաթարվեց տնտեսական իրավիճակը Հունաստանում Օլիմպիական խաղերի ավարտին: Ապագայում Ադրբեջանում գնալով ավելի շատ կզգացվեն չարդարացված ծախսերը: Ըստ կանխատեսումների, Եվրոպական խաղերից սպասվող շահույթը չի գերազանցի 100 մլն դոլարը, ինչը ծախսածից շատ ավելի քիչ է, հայտարարել է տնտեսագետ, ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման գործադիր քարտուղար Նատիգ Ջաֆարլին «Մինվալ.ազին»-ին տված հարցազրույցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |