Հայաստանի անկախության 15-ամյակը մեծ տոն է հայ ժողովրդի բոլոր բարեկամների համար20 սեպտեմբերի 2006 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Ինքնուրույնության վերածնունդը, հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի ժամանակակից պետական կառուցումը այսօր երկստեք եւ հաջողությամբ համապատասխանում են խաղաղության, բարու, մարդասիրության եւ բարեկեցության ամրապնդման մեր ընդհանուր ջանքերին: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի կողմից ստացված Հայաստանի հետ համագործակցույան եւ բարեկամության ռուսական միության շնորհավորական ուղերձում` ՀՀ անկախության 15-ամյակի կապակցությամբ: Միության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի խոսքերով, դա մեծ տոն է հայ ժողովրդի բոլոր բարեկամների, եւ առաջին հերթին` ռուսների համար: Ուղերձում մասնավորապես ասված է. «Անկեղծ շնորհավորանքներ ենք հղում ողջ հայ ժողովրդին, երկրի ղեկավարությանը Հայաստանի Հանրապետության Անկախության 15-րդ տարեդարձի կապակցությամբ: Պատմությունը վկա, որ մեր ժողովուրդները ամուր կապված են բազմադարյա հավատքի, հոգեւորության եւ ստեղծագործական կապերով եւ, ինչպես ուրիշ ոչ ոք, մենք նվիրված ենք միմյանց բոլոր ժամանակներում, որքան էլ դրանք ծանր չլինեն: Մենք հետագայում եւս, հետեւելով մեր նախնիների պատգամներին, համոզված կլինենք, որ առջեւում մեզ նոր ձեռքբերումներ են սպասում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման մեջ»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |