Հայտնի են «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակչի բոլոր մասնակիցները. Հայաստանը ելույթ կունենա 6-րդը

Հայտնի են «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակչի բոլոր մասնակիցները. Հայաստանը ելույթ կունենա 6-րդը

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ի երեկոյան Վիեննայում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի արդյունքում հայտնի դարձան այն 10-ը կատարողները, որոնք ելույթ կունենան մայիսի 23-ին կայանալիք եզրափակչին:

Եզրափակչում հանդես կգան Լիտվան, Լեհաստանը, Սլովենիան, Շվեդիան, Նորվեգիան, Մոնտենեգրոն, Կիպրոսը, Ադրբեջանը, Լատվիան, Իսրայելը:

Եզրափակչում ելույթ կունենա 27 մասնակից: Հայաստանը հանդես կգա 6-րդ համարի տակ: Մասնակիցները հանդես կգան հետևյալ հաջորդականությամբ. Սլովենիա, Ֆրանսիա, Իսրայել, Էստոնիա, Մեծ Բրիտանիա, Հայաստան, Լիտվա, Սերբիա, Նորվեգիա, Շվեդիա, Կիպրոս, Ավստրալիա, Բելգիա, Ավստրիա, Հունաստան, Չերնոգորիա, Գերմանիա, Լեհաստան, Լատվիա, Ռումինիա, Իսպանիա, Հունգարիա, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ալբանիա և Իտալիա:

Առաջին կիսաեզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 19-ին: Եզրափակիչ անցան Հայաստանը, Ալբանիան, Ռուսաստանը, Հունգարիան, Հունաստանը, Էստոնիան, Վրաստանը, Սերբիան, Ռումինիան, Բելգիան:

Ավանդաբար մրցույթի հիմնադիր երկրնեը` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև մրցույթն այս տարի հյուրընկալող Ավստրիան, միանագամից հանդես կգան եզրափակչում: Բացի այդ, այս տարի մրցույթին առաջին անգամ մասնակցում է Ավստրալիան, որը նույնպես միանգամից հանդես կգան եզրափակչում: Ավստրալիան հրավիրվել է մասնակցելու մրցույթին «Եվրատեսիլի» 60-ամյակի կապակցությամբ:

Genealogy խումբը կազմվել է ներկայացնելու Հայաստանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին: Խումբը կատարել է «Face the Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը։ Խմբի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է: Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից:

Genealogy-ի անդամներն են՝ Ինգա Արշակյանը (Հայաստան), Վահե Թիլբյանը (Աֆրիկա), Եսայի Ալթունյանը (Եվրոպա), Ստեֆանի Թոփալյանը (Ասիա) և Մերի- Ջին Օ' Դոհերթի Վասմաթզյանը (Ավստրալիա) և Ամերիկա աշխարհամասը ներկայացնող Թամար Կապրելյանը:

Հայաստանը Եվրատեսիլին մասնակցելու մասին հայտարարեց 2005-ին, սակայն ավելի ուշ հետ կանչեց հայտը: 2004 թ. ապրիլի 14-ից Հայաստանը պաշտոնապես հանդիսանում է Եվրոպական հեռարձակողների միության անդամ: Առաջին անգամ մասնակցել է մրցույթին 2006 թ., առաջին ներկայացուցիչը եղել է Անդրեն «Without Your Love» երգով։ Երգը հասավ եզրափակիչ, 2006թ. մայիսի 20-ին զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը՝ նշանավորելով Հայաստանի հաջող մեկնարկը։ Առաջին անգամ Հայաստանին չհաջողվեց դուրս գալ Եվրատեսիլի եզրափակիչ 2011 թ.` Հայաստանը ներկայացնող Էմմիին մեկ միավոր պակասեց եզրափակչում հայտնվելու համար:

2012-ի մարտի 7-ին Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին անվտանգության նկատառումներից ելնելով։Մեկ տարվա բացակայությունից հետո Հայաստանը վերադարձավ 2013 թվականի մրցույթին, որը տեղի ոնեցավ Մալմյոում։

2014-ին Հայաստանը կրկին հայտնվեց լավագույն 10-նյակում Արամ Mp3ի Not Alone երգով։ Երգը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով Հայաստանի լավագույն արդյունքը, որը սահմանել էր Սիրուշոն «Քելե Քելե» երգով 2008-ին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---