ՀՀ ԱԳՆ ղեկավար. 21-րդ դարը մերն է լինելու

PanARMENIAN.Net - Սփյուռքի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրն է երիտասարդ սերնդի ինքնության պահպանումը: Այդ մասին Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Հայ երիտասարդների նոր սերնդի ինքնությունը կախված է նրանից, թե ինչի հետ են նրանք կապում դա` Հայաստանի պատմության, Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության թե Հայաստանի ներկայի հետ: Իր ինքնությունը հայ ազգը պետք է կապի միայն Հայաստանի հետ: Այն դեպքում, եթե նոր սերունդը չգտնի դա Հայաստանում, մենք կկորցնենք այդ սերունդը հետագա տարիներին»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը պետք է ուժեղ լինի, համապատասխանի աշխարհի հայության պատկերացումներին նրա մասին: «Բացի այդ, պետք է ապահովել Հայաստանի, ԼՂՀ եւ Սփյուռքի միասնությունը: Եթե մենք միասնական լինենք, մենք կարող ենք հրաշքներ գործել եւ 21-րդ դարը մերը կլինի»,-ասել է Վ.Օսկանյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
---