«Եվրատեսիլ 2015»-ում հաղթեց Շվեդիան․ Հայաստանը 16-րդն է (վիդեո) 24 մայիսի 2015 - 03:24 AMT PanARMENIAN.Net - Վիեննայում մայիսի 23-ին կայացած «Եվրատեսիլ 2015»-ի եզրափակչում հաղթող ճանաչվեց Շվեդիան։ Այդ երկիրը ներկայացնում էր երգիչ Մոնս Սելմերլևն իր Heroes («Հերոսները») երգով։ Երկրորդ տեղում Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Գագարինան է իր A Million Voices երգով, երրորդ՝ Իտալիայի ներկայացուցիչ Il Volo-ն իր Grande Amore-ով։ Այսպիսով, հաջորդ տարի մրցույթը կանցկացվի Ստոկհոլմում։ Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը 16-րդ տեղը գրավեց։ Մասնակից երկրների ձայները մեր երկրի ներկայացուցիչների օգտին բաշխվեցին հետևյալ կերպ՝ Հունաստանը 1 միավոր տվեց, Բելառուսը՝ 4, Բելգիան՝ 3, Ֆրանսիան՝ 3, Չեխիան՝ 2, Մակեդոնիան՝ 3, Ռուսաստանը՝ 6, Վրաստանը՝ 12։ Հայաստանն իր հերթին 8 միավոր տվեց Չեռնոգորիային, 10՝ Վրաստանին, 12՝ Ռուսաստանին։ Եզրափակչին մասնակցում էր 27 երկիր: Հայաստանի պատվիրակները ունեցան 6-րդը: Genealogy-ի 5 անդամը հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, 6-րդը՝ Հայաստանից: Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ: Հայաստանը ներկայանում էր Face the Shadow երգով, որն ի սկզբանե կոչվել է «Մի ժխտիր»։ Մարտի 16-ին մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպմանը մրցույթի կազմակերպիչները հաստատել էին Հայաստանի մասնակցությունը, բայց փոխվել էր հայկական երգի խորագիրը՝ Don't Deny-ը (թարգ.՝ «Մի ժխտիր») փոխարինվել էր Face The Shadow-ով (թարգ.՝ «Առերեսվի՛ր ստվերին»): Փոփոխությունը միտված էր հետ մղելու քաղաքական ցանկացած թեմայի շահարկումը երգի ենթատեքստում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ |