Կամչատկայում կգործի «Ռուսաստանի հայերի միության» բաժանմունքը

Կամչատկայում կգործի «Ռուսաստանի հայերի միության» բաժանմունքը

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչները քվեարկեցին Կամչատկայում նոր ազգային մշակութային ինքնավարության կազմակերպության ստեղծման օգտին և գաղտնի քվեարկությամբ նախագահ ընտրեցին Արթուրք Խաչատրյանին: Ընտրվեցին նաև ՌՀՄ Կենտրոնական խորհրդի անդամները:

Կամչատկայի երկրամասի խորհրդարանի անունից ժողովում ողջույնի խոսքով հանդես եկավ Կամչատկայի երկրամասի օրենսդիր ժողովի պետական շինարարության, տեղական ինքնակառավարման և ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման հարցերի կոմիտեի նախագահ Ալեքսանդր Նուրեևը: Նա բարձր գնահատեց նախկինում Կամչատկայում գործող, բայց վերջերս գործունեությունը դադարեցրած «Ուրարտու» կազմակերպության ավանդը թերակղզում ապրող ժողովրդների միջև բարեկամության հաստատման գործում: Նա վստահություն հայտնեց, որ նոր կազմակերպությունն արժանիորեն կշարունակի իր նախորդների գործունեությունը:

Խոսելով ընդհանուր առմամբ հայ-ռուսական հարաբերությունների մասին` Նուրեևը գոհունակությամբ նշեց, որ Համագործակցության հարավում Ռուսաստանն ունի մեծ բարեկամ, հավատարիմ դաշնակից և արժանի գործընկեր ի դեմս Հայաստանի Հանրապետության:

Կամչատկայի հայ հանրության ժողովի աշխատանքին մասնակցել են նաև գործադիր իշխանությունների, Կամչատկայի երկրամասի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոսկվայի ձեռներեցության և իրավունքի ինստիտուտի պրոռեկտոր Գերման Անանյանցը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---