Վարդան Օսկանյանը այցով կլինի Բեռլինում եւ Նյու-Յորքում21 սեպտեմբերի 2006 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Բեռլին` մասնակցելու Բերտելսման 2006 միջազգային ֆորումին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բեռլինից նախարար Օսկանյանը կուղեւորվի Նյու-Յորք` ՄԱԿ-ի 61-րդ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով: Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդես կգա ելույթով: Նյու-Յորքում նախատեսված են նախարար Օսկանյանի մի շարք երկկողմ հանդիպումներ, ինչպես նաեւ հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նախարար Օսկանյանը կվերադառնա Երեւան սեպտեմբերի 27-ին:-0-![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |