Ի՞նչ անել Երեխաների պաշտպանության օրը. Հունիսի 1-ին սպասվող միջոցառումները![]() 28 մայիսի 2015 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանում մի շարք միջոցառումներ են անցկացվելու: Օրվա միջոցառումներն սկսվելու են Մանկական երկաթուղում (ժամը 10։00-14։00-ն Երկաթուղու և մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում), «Հաղթանակ» զբոսայգում (ժամը 10։00-13։00-ն մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում)։ Ազատության հրապարակում ժամը 11։00-15։00-ն կավճանկարչություն է լինելու, մարզական տոնահանդես ու սպորտային մրցումներ, ինչպես նաև տոնական մանկական համերգ, խաղեր։ Միջոցառումները «Հաղթանակ» զբոսայգում տևելու են ամբողջ օրը՝ մինչև ժամը 22։00-ին սպասվող մեծ հրավառությունը։ Հյուսիսային պողոտայում կեսօրից մինչև ժամը 15։00-նկերպարվեստի և ձեռքի աշխատանքների բաց դաս է լինելու, ժամը 16։00-ին քաղաքապետարանի ճեմասրահում լուսանկարչական անհատական ցուցահանդես է բացվելու, իսկ երեկոյան՝ ժամը 20։00-22։00-ին, Կարապի լճի տարածքում տեղադրվելու է մուլտֆիլմեր ցուցադրող էկրան: Նույն օրն Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում՝ ժամը 13:00-ին, կմեկնարկի տոնական միջոցառում: Հունիսի 1-ին իր դռները կբացի նաև Երևանի կենդանաբանական այգին, որի տարեշրջանի բացումը հետաձգվել էր այգում շինարարական աշխատանքների պատճառով: Պաշտոնական բացումը կկայանա ժամը 14:00-ին: Ժամը 18:00-ին՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում, երեխաները հնարավորություն կունենան մասնակցելու «Արևի ձեռքեր», «Ստեղծիր քո դրոշը» ստեղծագործական նախագծերին, դիտելու տիկնիկային ներկայացումներ։ Ժամը 20:00-ին կմեկնարկի «Խաղ ու պար» մանկական համերգային ծրագիրը: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում հունիսի 6-ից 8-ը կկայանա «Մանկության աշխարհ EXPO 2015» խորագրով 9-րդ միջազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվեն ապրանքներ և ծառայություններ երեխաների համար՝ հագուստ, կոշկեղեն, խաղալիքներ, գրասենյակային և դպրոցական պարագաներ, սնունդ նորածինների համար, զարգացող և ուսուցանող խաղեր, ուսումնական ձեռնարկներ, գրքեր և ոչ միայն: Բացի այդ, Գյումրու, Գավառի, Խարբերդի, Դիլիջանի և Երևանի մանկատների սաները ցուցահանդեսին կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները: Հունիսի 1-ին նաև կմեկնարկի «Թանգարանային Երևան»-ը, որը կտևի մինչև օգոստոսի 31-ը։ Յուրաքանչյուր շաբաթ օր քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թանգարանների մուտքն անվճար է լինելու: Դրանք են Երևանի պատմության թանգարանը, «Էրեբունի» արգելոց-թանգարանը, Ժամանակակից արվեստի թանգարանը, Կարեն Դեմիրճյանի թանգարանն ու «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |