Հայտնի է հայազգի Էնդի Սերկիսի կերպարը նոր «Աստղային պատերազմներում»![]() 30 մայիսի 2015 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի երկար սպասված շարունակության մեջ նկարահանվելու է նաև հայկական ծագումով հայտնի անգլիացի դերասան Էնդի Սերկիսը: Նրան անվանում են նաև «մոքափի արքա»` motion capture բառակապակցությունից, որը պերսոնաժների և օբյեկտների անիմացիայի մեթոդ է դերասանների վրա հատուկ ցուցիչների տեղադրման միջոցով: Այս տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ Սերկիսը մարմնավորել է էկրանին հայտնի ֆանտաստիկ կերպարների` Գոլումին «Մատանիների տիրակալը» ֆիլմում, Քինգ Քոնգին, Ցեզարին «Կապիկների մոլորակում» և այլն: «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացում» ֆիլմում Սերկիսը կվերադառնա վերը նկարագրված տեխնոլոգիային: Նրա կերպարի անունն է Գերագույն Առաջնորդ Սնոուք: Սնոուքին Էնդի Սերկիսը մարմնավորելու է motion capture-ի միջոցով: Հենց այդպես են ստեղծվել Գոլումի, Քինգ Քոնգի և Ցեզարի կերպարները: Եվ հենց Սերկիսի, ավելի ճիշտ` Գերագույն Առաջնորդ Սնոուքի ձայնն է հնչում կադրի ետևում «Ուժի արթնացումի» առաջին թիզեր-թրեյլերում. «Ուժն արթնանում է: Ես զգում եմ դա: Եվ մութ կողմը, և` լուսավորը»: «Աստղային պատերազմներ. Ուժի արթնացում» (Star Wars: The Force Awakens) ֆիլմը, որի ռեժիսորն է ամերիկացի Ջեյ Ջեյ Աբրամսը, «Աստղային պատերազմներ» սագայի յոթերորդ մասն է և երրորդ եռապատման առաջին մասը։ Ֆիլմում պատկերվելիք գործողությունները տեղի կունենան «Ջեդայի վերադարձը» (1983) էպիզոդի իրադարձություններից շուրջ 30 տարի անց: Հյուսիսային Ամերիկայում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2015 թվականի դեկտեմբերի 18-ին: Photo: Annie Leibovitz Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |