Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի երկու ֆակուլտատիվ արձանագրությունների մասնակից23 սեպտեմբերի 2006 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը միացել է երկու ֆակուլտատիվ արձանագրությունների` Կտտանքների մասին կոնվենցիային եւ Կանանց հանդեպ խտրականության վերացման վերաբերյալ կոնվենցիային, որի վերաբերյալ փաստաթղթերը պահպանման համար ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Գագիկ Եգանյանը: Ֆակուլտատիվ արձանագրությունը կանանց խտրականության ցանկացած դրսեւորում վերացնելու մասին հավանության արժանացավ 1999 թվականին: Այն իրավունք է տալիս մասնավոր անձանց բողոքել ՄԱԿ-ի հատուկ Կոմիտեին մասնակից պետության կողմից Կոնվենցիայում շարադրված կանանց իրավունքները ոտնահարելու դեմ: Կտտանքների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ոտնահարող վարվեցողության եւ պատժի մասին ֆակուլտատիվի կոնվենցիան հավանության արժանացավ 2002 թվականի դեկտեմբերի 18-ին եւ ուժի մեջ մտավ ընթացիկ տարվա հունիսի 22-ին: Այն հնարավորություն է տալիս ՄԱԿ-ի փորձագետներին այցելել կոնվենցիայի մասնակից երկրի բանտեր եւ մեկուսարաններ եւ կոչ է անում ստեղծել կտտանքների կանխարգելման ազգային մեխանիզմներ, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |