Կալիֆորնիայի համալսարանի ևս մեկ մասնաճյուղ արգելել է $72.6 մլն ներդրումը Թուրքիայում. Սա արդեն 6-րդ նման բանաձևն է![]() 3 հունիսի 2015 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Կալիֆորնիայի համալսարանի Սանտա Կրուզի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը գաղտնի քվեարկությամբ բանաձև է ընդունել, որն արգելում է 72.6 մլն դոլար արժողությամբ համալսարանական պարտատոմսերի ու այլ ներդրումների կատարում Թուրքիայի Հանրապետությունում: Ինչպես նշում է asbarez.com-ը, ուսանողական խորհրդի նման որոշումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի իշխանությունների վարած ժխտողական քաղաքականությամբ, գրում է Tert.am-ը: Աղբյուրը մանրամասնում է, որ Կալիֆորնիայի համալսարանի կողմից թուրքական կառավարությունում ներդրումներ անելու դեմ հանդես են եկել ոչ միայն Սանտա Կրուզի մասնաճյուղի ուսանողները, այլև Հայ ուսանողների ասոցիացիան, հայ համայնքի ներկայացուցիչները: «Տվյալ բանաձևի ընդունումը ցույց տվեց Թուրքիային, որ հայ ժողովուրդը չի պատրաստվում նահանջել, քանի դեռ իրենք չեն ճանաչել Ցեղասպանությունը»,-նշել է Հայ ուսանողների ասոցիացիայի անդամ Կամի Կահվեջյանը: Աղբյուրը հիշեցնում է, որ ընթացիկ տարվա առաջին կեսին ներդրումների հետ կապված նման հակաթուրքական բանաձև է ընդունել Կալիֆորնիայի համալսարանի 5 մասնաճյուղ: Մայիսի կեսերին Ամերիկյան Կալիֆորնիայի համալսարանի Ռիվերսայդի մասնաճյուղի ուսանողական խորհրդի գաղտնի քվեարկության արդյունքում որոշեց հրաժարվել թուրքական կառավարության պարտատոմսերում ու արժեթղթերի փաթեթներում 72.6 մլն դոլարի ներդրում կատարելուց: Մայիսի սկզբին Իրվինի Կալիֆորնիայի համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինը միաձայն բանաձև ընդունեց Թուրքիայի Հանրապետությանը ներդրումներից զրկելու մասին՝ Հայոց ցեղասպանությունը չընդունելու համար: «Որպես Հայոց ցեղասպանության ժառանգ և Կալիֆորնիայի համալսարանի ուսանող՝ ես վրդովված և հիասթափված էի, երբ իմացա, որ Կալիֆորնիայի համալսարանն ավելի քան 70 միլիոն դոլար է ներդնում Թուրքիայի կառավարությունում»,- ասել էր համալսարանի ուսանող Կառլա Քեքեջյանը՝ նշելով, որ այդ ներդրումները ֆինանսավորում են թուրքական մերժողական քարոզչությունը և ցեղասպանությունը ժխտելու ջանքերը: «Ուսանողների վարձերը, իմ վարձը ներդրվում են կառավարությունում, որը մերժում է պատմությունը և մարդու իրավունքների խախտումները: Ես պետք է ներկայացնեի այս բանաձևը, որպեսզի գոնե ուսանողական մարմինը և Կալիֆորնիայի համալսարանը հանցակից չլինեն Հայոց ցեղասպանության մերժման գործին»,- ասել է նա: Բանաձևի նախաձեռնողներից է ԱՄՆ-ում գործող Հայկական երիտասարդական ֆեդերացիայի արևմտյան թևը: Հունվարաին Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը միաձայն քվեարկությամբ որոշել է զրկել Թուրքիային հաստատության 72,6 միլիոն դոլար ներդրումներից՝ այդ երկրի գործած հանցանքների և Հայոց ցեղասպանության շարունակական մերժման համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |