Հայազգի դաշնակահարը ճանաչվել է լավագույն ջազ կատարողը ԱՄՆ-ում25 սեպտեմբերի 2006 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Թելոնիոս Մոնքի հիմնադրամի կողմից կազմակերպվող ջազ-կատարողների ամենամյա միջազգային մրցույթում, որն անընդմեջ անցկացվում է սկսած 1986թ.-ից, այս տարի հաղթող է ճանաչվել 19-ամյա հայազգի դաշնակահար Տիգրան Համազյանը: Ինչպես հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը, Համազյանը գրավել է առաջին տեղը եւ ստացել է մրցանակ $20 հազար Ռեյ Նոբլի ,Չերոքիե ու Մայլզ Դեյվիսի ,Սոլարե գործերի յուրօրինակ կատարման համար:Նշենք, որ 19-ամյա դաշնակահարը ծնվել է Գյումրիում, իսկ ներկայումս ուսանում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի ջազային դաշնամուրի բաժնում: Տիգրան Համազյանը մասնակցել է բազմաթիվ համերգների, փառատոնների ու մրցույթների Եվրոպական տարբեր երկրներում, իսկ վերջերս հայ դաշնակահարն առաջին տեղն է գրավել Մոնակոյի ջազային կատարողների միջազգային մրցույթում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |