Սենատոր Բարակ Օբաման Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր է համարում

PanARMENIAN.Net - Իլինոյս նահանգի սենատոր Բարակ Օբաման հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին եւ կոչ է արել թուրքական կառավարությանը վերջ տալ Հայոց ցեղասպանության հերքման կամպանիային: Նահանգի ավելի քան 200 բնակիչ հավանություն են տվել սենատորի հայտարարությանը: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):



Բարակ Օբաման Հայոց ցեղասպանությունն անվանել է 20-րդ դարի ամենաահավոր ողբերգությունը` իրականացված Թուրքիայի կառավարության կողմից: Նա նաեւ ընդգծել է, որ պետք է սկսել ճիշտը խոսել, ինչը մի շարք կառույցներում խանգարում է մարդկանց կարիերային: ANCA-ն նաեւ շնորհակալություն է հայտնել սենատորին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին ուղղված նամակի համար ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի առնչությամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---