Մեթյու Բրայզան պնդում է Թուրքիայի եւ ԵՄ բանակցությունների շարունակության վրա25 սեպտեմբերի 2006 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը պետք է շարունակվի: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան : Նրա խոսքերով, պետք է աջակցել Թուրքիայի եւ ԵՄ բանակցությունների շարունակությանը կիպրոսյան հարցով, որոնք, նրա կարծիքով, հայտնվել են փակուղում: Նա նաեւ նշել է այս հարցում Անկարայի եւ Կիպրոսի հարաբերությունների, ինչպես նաեւ ԵՄ մայրաքաղաքներում տիրող դրական մթնոլորտը: Ամերիկացի դիվանագետը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ փոխզիջում կգտնվի բանակցային գործընթացի շարունակության համար: Բրայզան նաեւ կոչ է արել Վաշինգթոնին աջակցություն ցույց տալ ՄԱԿ-ի եւ ԵՄ ջանքերին կիպրոսյան խնդրի որոշման հարցում, ճնայած, ինչպես հայտնել է ամերիկացի դիվանագետը, ԱՄՆ-ը Կիպրոսի հարցով կոնկրետ ծրագիր չունեն, գրում է թուրքական Zaman թերթը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |