Նյու-Յորքում կկայանա ՎՈՒԱՄ երկրների ԱԳՆ ղեկավերների նիստը25 սեպտեմբերի 2006 - 18:34 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու-Յորքում կկայանա ՎՈՒԱՄ անդամ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդավիա) արտգործնախարարների նիստը, որի ժամանակ գնահատական կտրվի կազմակերպության` Կիեւի գագաթաժողովի որոշումների իրագործման արդյունքներին եւ կնշվեն ապագա համագործակցության ծրագրերը:Նիստի ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվելու ՎՈՒԱՄ տարածքում հակամարտությունների կարգավորմանը եւ ՄԱԿ-ի 61-րդ նդտաշրջանի օրակարգում ընդգրկված ՎՈՒԱՄ տարածքում առկա ձգձվող հակամարտությունների հարցին: Կճշտվեն ՎՈՒԱՄ անդամ երկրների համատեղ միջոցառումներն այդ ուղղությամբ` համապատասխան բանաձեւի նախագծի մշակման եւ միջազգային աջակցության հետագա ընդլայնման նպատակով: ՎՈՒԱՄ նախարարների խորհրդի նիստի արդյունքների հիման վրա կստեղծվի հանդիպման արձանագրություն, որը կստորագրեն արտգործնախարարները: Նախատեսված է նաեւ ՎՈՒԱՄ-ԱՄՆ ձեւաչափով հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է համատեղ հայտարարություն ընդունել, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |