Վերջին 3,5 տարվա ընթացքում համագործակցությունը Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի միջեւ ամրապնդվել է26 սեպտեմբերի 2006 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հայաստանում իր առաքելությունն ավարտած Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդ փոխգնդապետ Քրիստոֆեր Նաննին եւ նորանշանակ ռազմական կցորդ փոխգնդապետ Նիկոլաս Ռիդաութին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Ռիչարդ Հայդը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց փոխգնդապետ Նաննին կատարած աշխատանքի համար, մաղթեց հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:Կողմերը հաստատեցին, որ ռազմական ոլորտում վերջին 3,5 տարիների ընթացքում ամրապնդվել են համագործակցության կապերը, գրանցվել է առաջընթաց: Նորանշանակ կցորդ փոխգնդապետ Նիկոլաս Ռիդաութը խոստացավ պաշտոնավարման ընթացքում իր աշխատանքով ավելի խորացնել համագործակցության մակարդակը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |