Ա.Շվարցենեգերը ստորագրել է Հայոց ցեղասպանության զոհերին եւ նրանց ժառանգներին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ օրենքը

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը օրինագիծ է ստորագրել, ըստ որի աջակցություն է նախատեսվում նահանգում բնակվող Հայոց ցեղասպանության զոհերին, նրանց ընտանիքներին, նրանց, ով որոնում է Հայոց Ցեղասպանության տարիներին կորցրած կամ գողացված ունեցվածքի համար օրինական փոխհատուցում ստանալու ուղիներ: Ըստ օրենքի, Հայոց ցեղասպանության զոհ դարձած ցանկացած մարդ, ինչպես նաեւ նրա ժառանգները, որոնք բնակվում են Կալիֆորնիայում, կարող են հայց հարուցել կամ շարունակել դատավարությունը ֆինանսական ինստիտուտների դեմ, եթե վերջիններս հրաժարվում են փոխհատուցում վճարել: Ըստ փաստաթղթի, հայցով դիմելու վերջին ժամկետը սահմանվել է 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---