Սեպտեմբերի 30-ին Երեւանի կենտրոնում կբացվի Ֆրանսիայի հրապարակը26 սեպտեմբերի 2006 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին երկու երկրների նախագահների Ռոբերտ Քոչարյանը եւ Ժակ Շիրակը Երեւանի կենտրոնում կբացեն Ֆրանսիայի հրապարակը, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի բացօդյա համերգը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի խորհրդական Վիգեն Սարգսյանը: «Մեր մեծ հայրենակիցը նվիրում է այս համերգը հայ ժողովրդին ի նշան սիրո եւ հարգանքի: Բոլոր սարքավորումները բերվել են Մոսկվայից, լինելու է ուղիղ հեռարձակում: Ազնավուրի հետ կժամանի նաեւ հայտնի ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Համերգը կվարի Ժան Կլոդ Բրիալին»,-ասել է նա: Հայաստանի նախագահի խորհրդականն ընդգծել է նաեւ, որ Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան պետական է, ինչն ենթադրում է երկու երկրների միջեւ հարաբերությունների ամենաբարձր մակարդակ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |