Բելգիայի խորհրդարանի ստորին պալատը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 9 հունիսի 2015 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի խորհրդարանի ստորին պալատի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, RTBF և RT հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Բելգիայի խորհրդարանի «Բարեփոխիչ շարժման» խմբակցության առաջնորդ Դեննի Դյուկարմը: Ինչպես հայտնում է բելգիական HLN.be կայքը, Դյուկարմն առաջիկայում մտադիր է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը ներկայացնել Ստորին պալատի քննարկմանը: Մինչդեռ, ևս մեկ կոալիցիոն կուսակցություն` «Նոր ֆլամանդական ալիանսը» արդեն հանդես է եկել նմանատիպ բանաձևի նախագծով, սակայն Դյուկարմն այդ փաստաթուղթը նախնական է համարել, որը համալրման կարիք ունի, քանի որ այն չի ընդգրկում Ցեղասպանության ճանաչման բուն հարցը: Պարբերականը նշում է, որ բոլոր կուսակցությունները վճռական են տրամադրված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, իսկ տարաձայնություններ կարող են առաջանալ ծագումով թուրք որոշ անդամների դիրքորոշման առումով: Բելգիայի խորհրդարանը 1998 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը Վերին պալատի` Սենատի մակարդակով: Հունիսի 3-ին «Նոր ֆլամանդական ալիանսի» անդամ պատգամավոր Պետեր դը Ռովերը հայտարարեց, որ պատրաստ է Հայոց ցեղասպանության հիշատկին նվիրված բանաձևի նախագիծը: Նա ստորագրման է ներկայացրել փաստաթուղթը բոլոր կուսակցություններին` և մեծամասնության, և ընդդիմադիր: «Ես ուզում եմ հորդորել Թուրքիային գիտակցել հիշատկման կարևորությունը, հետագայում շարունակելու համար ջանքերն, ուղղված անցյալի հետ հաշտեցմանը»,-ասել է նա: «Հուսով եմ, որ այս բանաձևը լայն աջակցություն կստանա Ներկայացուցիչների պալատում»,-ասել է ֆլամանդացի ազգայնական պատգամավորը: Փաստաթղթում ասվում է, որ «2015-ը նշանավորում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը», ինչպես նաև հղում է կատարվում սենատի 1998 թ. Ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Նախագծում կոչ կա կառավարությանը` «հիշատակի տուրք մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին», մասնակցել հիշատակման միջոցառումներին, դատապարտել մարդկության դեմ բոլոր հանցագործություններն ու ցեղասպանությունները և վճռականորեն մերժել ժխտման ցանկացած փորձ, կոչ անել Թուրքիային օգտվել հնարավորությունից և ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Photo: Belga
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |