Մոտ ապագայում չի բացառվում ԵԱՀԿ ՄԽ հերթական այցի հնարավորությունը տարածաշրջան27 սեպտեմբերի 2006 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Մոտ ապագայում չի բացառվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցի հնարավորությունը տարածաշրջան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը Նյու Յորքում չի բացառել նման հնարավորությունը: Միեւնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղի գծով խմբում PanARMENIAN.Net ին հաղորդեցին, որ ներկայումս համանախագահները գտնվում են Հելսինկիում: Նշենք, որ Ֆինլանդիան ներկայումս Եվրամիության նախագահն է, եւ միջնորդները Հելսինկի են մեկնել տեղեկացնելու համար ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքի մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |