Ժակ Շիրակ. «Ես բազմիցս ընդգծել եմ հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտությունը»

PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը կարեւոր տարր է պահելու համար Թուրքիային Արեւմուտքի հետ կապող ուղու վրա, որն ընտրել է ինքը Թուրքիան»,-«Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Նրա խոսքերով, անդամակցությունը ԵՄ-ին ինքնին ենթադրում է համապատասխանություն որոշակի չափանիշների եւ անհրաժեշտ բարեփոխումների իրագործում: «Սա պահանջկոտ, երկարատեւ եւ դժվարին ճանապարհ է: Համոզված եմ, որ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Հայաստանի շահերից է բխում տեսնել Թուրքիային, որպես դեպի եվրոպական արժեքները, մարդու իրավունքների, խաղաղության, ժողովրդարության ըմբռնումը կողմնորոշված երկիր»,-ասել է Ֆրանսիայի նախագահը, ընդգծելով, որ բազմիցս է կոչ արել Թուրքիային բացել սահմանը Հայաստանի հետ: «Սակայն, ակնհայտ է, որ այդ հարցը շատ սերտորեն կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, եւ առաջընթացը ղարաբաղյան կարգավորման գործում կարող է մեծ նշանակություն ունենալ այդ խնդրի լուծման համար: Կարծում եմ, այսօր դա հնարավոր է»,-ասել է Շիրակը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, ապա ինչպես նշել է Ֆրանսիայի ղեկավարը, եվրոպական արժեքները ենթադրում են ձգտում դեպի հաշտեցում, խաղաղություն եւ հարգանք: «Ես հավատում եմ անցյալի հիշատակի տուրքը տալու Թուրքիայի հնարավորությանը, քանի որ Եվրոպայի ոգին կայանում է հենց դրանում»,-ընդգծել է Շիրակը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---