Ադրբեջանը 1 մլրդ մանաթ է ծախսել Եվրախաղերի համար![]() 12 հունիսի 2015 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը 1 մլրդ մանաթ է ծախսել Եվրոպական խաղերի կազմակերպման համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը: Դա հավասար է մոտավորապես 960 մլն եվրոյի: Առաջին Եվրոպական խաղերը մեկնարկում են Ադրբեջանում հունիսի 12-ին կառավարության աննախադեպ հետապնդումների ֆոնին: Իշխանությունները ձերբակալել են կառավարության տասնյակ քննադատների և թույլ չեն տալիս հիմնական եվրոպական կենտրոնների լրագրողներին մուտք գործել երկիր խաղերը լուսաբանելու համար: Նրանք նաև արգելել են Amnesty International կազմակերպությանը մամուլի ասուլիս հրավիրել Բաքվում: Ադրբեջանի նախագահի հասարակական և քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը մամուլի ասուլիսում, պատասխանելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի այն հարցին, թե «երբ են ազատ արձակվելու քաղբանտարկյալները», հայտարարել է, թե Ադրբեջանում այդպիսիք չկան: «Մենք գտնում ենք, որ Ադրբեջանում չկան քաղբանտարկյալներ: Կան դատապարտվածներ առանձին գործերի համար: Կան դատական որոշումներ: Ոչ մի գործադիր իշխանություն չի կարող կասկածի տակ դնել դատարանի որոշումը»,-հայտարարել է Հասանովը, հայտնում է Contact.az-ը: Նա պնդել է, թե «դատարաններն Ադրբեջանում անկախ են ու գործում են իրավական պետության նորմերով»: «Եվրոպայի որոշ շրջանակների սանձազերծած քարոզարշավն Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, ոչ մի հիմք չունի»,- ասել է Հասանովը: 2014-ից ի վեր իշխանությունները հետապնդել և ձերբակալել են առնվազն 35 լրագրողի, իրավապաշտպանի ու քաղաքական ակտիվիստի անհիմն մեղադրանքներով: Մյուսներին դա ստիպել է փախչել երկրից կամ անցնել ընդհատակ: Կառավարությունը նաև սառեցրել է տասնյակ անկախ ՈԿԿ-ների բանկային հաշիվները` անհնարին դարձնելով նրանց աշխատանքը մարդու իրավունքների ոլորտում, ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: Այն հարցին, թե ինչու թույլ չեն տվել երկիր մուտք գործել Amnesty İnternational-ի պատվիրակությանը, Հասանովն ասել է, որ կազմակերպությունը «հավատարմագրում չի անցել»: Հունիսի 10-ին Amnesty International-ը հայտնեց, որ իր պատվիրակներին թույլ չեն տվել մուտք գործել Բաքու, որտեղ նրանք հատուկ զեկույց պետք է ներկայացնեին: HRW-ն մշտապես կոչ է արել Եվրոպական օլիմպիական կոմիտեին պաշտոնական Բաքվի առջև բարձրացնել բոլոր այս հարցերը, սակայն ըստ էության պատասխան չի ստացել: Անդրադառնալով հայ մարզիկների մասնակցությանը Եվրախաղերին, Հասանովը հույս է հայտնել, որ սպորտը կնպաստի ադրբեջանցի և հայ ժողովրդների մերձեցմանը: Մինչդեռ, ինչպես գրում է նույն կահքը, Արևմտայն Եվրոպայի առաջնորդները չեն մասնակցի Եվրոպական խաղերի բացմանը: Հայաստանի մարզիկներն արդեն Բաքվում են: Հունիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, խաղերի բացմանը ՀՀ-ն 7 մարզիկ կներկայացնեն, եռագույնն էլ կտանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |