Թթի առաջին փառատոնն Արցախում. Մրգից ստացված բարիքներն ու մետաքսագործության արվեստը

Թթի առաջին փառատոնն Արցախում. Մրգից ստացված բարիքներն ու մետաքսագործության արվեստը

PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին Արցախի Ամարասի վանքի հարակից տարածքում առաջին անգամ Թթի փառատոն կկազմակերպվի: Նախաձեռնողները ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունն ու «Արենի փառատոն» հիմնադրամն են:

Փառատոնը կներկայացնի տարածաշրջանում թթի մշակման, դրանից օղի թորելու և մետաքսագործության ավանդույթները։ Արցախի 7 շրջանի ու Հայաստանի տաղավարներում կներկայացվեն թթից ստացված բարիքները` օղին, դոշաբը, չամիչն ու մուրաբան:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյաննասաց, որ փառատոնի անցկացման վայրը հարուստ է թթի այգիներով: Այստեղ նախկինում աճեցվել են բոժոժներ, որոնցից էլ մետաքս են ստացել: Այստեղով է անցել Մետաքսի մեծ ճանապարհը:

Մանուկյանը նաև նշեց, որ միջոցառումը կոչված է խթանելու փառատոնային զբոսաշրջությունը, ներկայացնելու Արցախի խոհանոցը, պատմությունն ու մշակույթը, նպաստելու Արցախի, որպես անվտանգ երկրի ընկալումը զբոսաշրջիկների կողմից:

«Մասնակիցների հոսքն ապահովելու համար մշակվել են փաթեթներ, որոնք բաժանվել են տուրօպերատորներին։ Դրանցով առաջարկվում է մասնակցել փառատոնին` մեկ և երկու գիշերակացով արշավների ծրագրով»,- ասաց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրենը:

Փառատոնի տարածքում կազմակերպվելու է արվեստի և ձեռքի աշխատանքի տաղավար, որտեղ այցելուները կծանոթանան արցախցի տաղանդավոր նկարիչների, վարպետների, կավագործների աշխատանքներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---