«Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց». Լոզանի գիտաժողովը![]() 12 հունիսի 2015 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում հունիսի 4-7-ը Շվեյցարիայի Վո նահանգի Քրիստոնեական եկեղեցիների միության նախաձեռնությամբ Լոզան քաղաքում միջազգային գիտաժողով էր՝ «Հայոց ցեղասպանություն. 100 տարի անց» խորագրով: Բացի այդ, նաև էկումենիկ արարողություն է եղել Սբ Աստվածամոր տաճարում, տեղեկացնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից: Գիտաժողովին և էկումենիկ արարողությանը Մայր աթոռը ներկայացրել է Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ հանդես գալով «Ինչպե՞ս ապրել միասին Հայոց Ցեղասպանության 100 տարելիցին» թեմայով բանախոսությամբ։ Շվեյցարիա այցի ժամանակ Բագրատ եպիսկոպոսը հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, պատարագ մատուցել Ժնևի և Լեման շրջանի Սբ Հակոբ եկեղեցում: Սրբազանն այցելել է նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գրասենյակ, որտեղ հանդիպումներ է ունեցել ԵՀԽ-ում հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցիների ներկայացուցիչների հետ: 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թեմայով գիտաժողովներ են կազմակերպվել աշխարհի տարբեր երկրնրի գիտական, ուսումնական հաստատություններում՝ առաջատար գիտնականների, պատմաբանների, ցեղասպանագետների մասնակցությամբ: Դրանք նախաձեռնել են ինչպես Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող տարածաշրջանային կառույցները, այնպես էլ առանձին կազմակերպություններ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |