ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար. Հանդիսությունները Բաքվում չպետք է ոչ ոքի մոլորեցնեն13 հունիսի 2015 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Բաքվում առաջին Եվրոպական խաղերի բացման կապակցությամբ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը ելույթ է ունեցել հայտարարությամբ, գրում է contact.az-ը: Առաջին Եվրոպական խաղերը մեկնարկեցին Ադրբեջանում հունիսի 12-ին կառավարության աննախադեպ հետապնդումների ֆոնին: Իշխանությունները ձերբակալել են կառավարության տասնյակ քննադատների և թույլ չեն տալիս հիմնական եվրոպական կենտրոնների լրագրողներին մուտք գործել երկիր խաղերը լուսաբանելու համար: Նրանք նաև արգելել են Amnesty International կազմակերպությանը մամուլի ասուլիս հրավիրել Բաքվում: Քրիս Սմիթն իր ելույթում մասնավորապես ասել է. «Առաջիկա 17 օրերին Եվրոպայի հայացքը գամված է լինելու Բաքվին: Ցավալի է, որ Եվրոպական օլիմպիական կոմիտեն չի պահանջում ընդունող երկրի կառավարությունից լուրջ վերաբերվել մարդու իրավունքներին: Գունեղ հանդիսությունները Բաքվում չպետք է ոչ ոքի մոլորեցնեն Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վատթարացման հարցում: Վերջին 2 տարում կառավարությունը կտրուկ սահմանափակել է ԶԼՄ-ների ազատությունը, փակվեց «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոն: Դա տեղի ունեցավ մի քանի ամիս տևած ճնշումներից հետո, որի նպատակն էր լռեցնել երկրում վերջին ազատ ԶԼՄ-ներից մեկը: Բանտում հայտնվեց այդ ռադիոյի մեկնաբան Խադիջա Իսմաիլովան շինծու քրեական մեղադրանքներով, ինչպես նաև բազում այլ լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ ու հավատացյալներ, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով բանտարկվածներ: Վերջերս Ադրբեջանում ԵԱՀԿ Նախագծերի համակարգողի գրասենյակի միակողմանի փակումը վկայում է ԵԱՀԿ առջև ստանձնած սեփական պարտավորությունները հիմնովին անտեսելու մասին»: Ավելի վաղ Եվրախորհրդարանում Գերմանիայի ներկայացուցիչ Մարիետ Շաակեն կոչ արեց գործընկերներին ու Եվրոպայի քաղաքական գործիչներին բոյկոտել Եվրոպական խաղերն ու հրաժարվել մասնակցությունից այդ միջոցառմանը: Մինչդեռ հունիսի 8-ին Եվրախորհրդարանի նիստում մի խումբ պատգամավորներ ակցիա անցկացրեցին` կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպաններին ու լրագրողներին: Նախաձեռնությունը Եվրախորհրդարանի փոխնախագահ, «կանաչների» խմբակցության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկինն էր: Նիստի բացմանը պատգամավորները շապիկներ էին հագել Լեյլա Յունուսի, Խադիջա Իսմայլովայի, Անար Մամեդլիի և մյուսների լուսանկարներով: Լունաչեկն իր ելույթում հայտարարեց, որ Եվրոպան չի կարող անտեսել քաղբանտարկյալների հարցը և կոչ է արել ԵԽ-ին հատուկ բանաձև ընդունել: Նիստին ընդառաջ հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները` Amnesty İnternational, Freedom House, Humaт Right Watch և Մարդու իրավունքների նորվեգական տունը, համատեղ հայտարարություն տարածեցին` մտահոգություն հայտնելով Ադրբեջանում Եվրախաղերի շեմին քաղաքացիական հասարակության հետապնդումների առնչությամբ: Ավելի վաղ գերմանական Tagesspiegel թերթն իր աղբյուրներին հղումով գրում է, որ Գերմանիայի առաջին դեմքերն ու Կառավարության անդամները չեն մեկնի Բաքու՝ հունիսի 12-ին կայանալիք Եվրոպական առաջին խաղերի բացմանը: «Կանցլեր Անգելա Մերկելը չի մեկնի Բաքու: Բացի այդ, ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, որը սպորտի կուրատորն է, նույնպես հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք այցից: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ևս հունիսի 12-ին Բեռլինում կմնա»,- գրում է թերթը: Photo. AFP Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |