Վրացական իշխանությունների գործողությունները կարող են հանգեցնել պատերազմի, գտնում է Սերգեյ Միրոնովը

PanARMENIAN.Net - Վրացական իշխանությունների գործողությունները կարող են հանգեցնել պատերազմի, հայտարարել է ՌԴ Դաշնության Խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը: Նրա խոսքերով, պատմության մեջ լրտեսության նման նոպաները արդեն դարձել են ռազմական գործողությունների ծավալման նախապատրաստական փուլ: Մինչդեռ, վերջին տվյալներով, Վրաստանում ձերբակալված չորս զինծառայողներին պաշտոնական մեղադրանք է ներկայացվել, հաղորդում է Լենտա.ռու-ն: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի երեկոյան Թբիլիսիում եւ Բաթումում, ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, ձերբակալվել են չորս ռուսաստանցի զինծառայողներ, իսկ որոշ ժամանակ անց` եւս երկուսը: Երկուսից մեկը, ավագ պայմանագրային ծառայող Ռուսլան Սկռիլնիկովը, ազատ է արձակվել սեպտեմբերի լույս 29-ի գիշերը: Ինչպես հայտարարել է Վրաստանի ՆԳՆ աշխատակազմի ղեկավար Շոթա Խիզանիշվիլին, Սկռիլնիկովը Վրաստանի քաղաքացի է: Մյուսը, Ամիր Ասլանյանը, ըստ Խիզանիշվիլու, նույնպես վրացական քաղաքացիություն ունի եւ «նրան չեն դասում ձերբակալված ռուսաստանցի սպաների թվին»: Խիզանիշվիլին հաստատել է, որ լրտեսության մեղադրանք է ներկայացվել փոխգնդապետ Ալեքսանդր Սաավային, փոխգնդապետ Դմիտրի Կազանցեվին, փոխգնդապետ Ալեքսանդր Բարանովին եւ երկրորդ կարգի կապիտան Ալեքսանդր Զավգորոդնուն: Բացի այդ, նմանատիպ մեղադրանքներ են ներկայացվել նաեւ Վրաստանի 11 քաղաքացիների, որոնցից 5, ըստ Հայաստանի Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի, հայեր են:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---