Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ![]() 16 հունիսի 2015 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Ավելի վաղ Մովսես Հակոբյանը չէր բացառել, որ կարող է շարունակել ծառայությունը Հայաստանում: Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ով կփոխարինի իրեն Ղարաբաղում, նա ասել էր, որ թեկնածուները շատ են, բայց կոնկրետ անուններ չի նշել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |