Աղբյուր. Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը կնկարահանվեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմում![]() 16 հունիսի 2015 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդյան դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեկը գլխավոր դերերը կկատարեն ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստում» (The Promise) դրամայում, հայտնում է Entertainment Weekly-ն The Wrap-ի վրա հղումով: Ֆիլմը կպատմի ամերիկացի լրագրողի (Բեյլ) ողբերգական սիրո պատմությունը Օսմանյան կայսրության փլուզման ֆոնին: Այզեկը կմարմնավորի ուսանող բժշկի կերպարը Մերձավոր Արևելքից: Ինչպես հայտնում է Showbiz 411-ը, Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ստեղծումը ֆինանսավորում է հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանը: Նախորդ աղբյուրներում ևս հիշատակվում է Ցեղասպանության փաստն ու Օսմանյան Թուրքիայի պարտությունն Առաջին համաշխարհային պատերազմում, թեև սյուժեի մանրամասները դեռ չեն հրապարակվում: Սցենարը գրել է «Գեյշայի հուշերի» հեղինակ Ռոբին Սվիքորդը: Թերի Ջորջը, որը հայտնի է օսկարակիր «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմով, հանդես կգա որպես ռեժիսոր: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |