KfW բանկը ՀՀ-ին 205 մլն եվրոյի վարկ և 4,8 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի![]() 17 հունիսի 2015 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Գերմանական KfW բանկը Հայաստանին կհատկացնի 205 մլն եվրո արտոնյալ վարկավորում և 4,815,869.84 մլն եվրո դրամաշնորհ` մի շարք նախագծերի իրագործման համար։ Ֆինանսական գործակցության մասին համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է նախօրեին՝ հունիսի 16-ին, Երևանում, հաղորդում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և հանրապետությունում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը։ Դրամաշնորհը նախատեսվում է «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր միկրո, փոքր և միջին ձեռնարկություններում/ՄՓՄՁ», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» և «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր. 2-րդ փուլ» ծրագրերի իրականացման և համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար: Արտոնյալ վարկը նախատեսվում է «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր ՄՓՄՁ-ում», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» և «Կովկասի էներգետիկ միություն. 3-րդ փուլ (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ, ենթակայաններ)» ծրագրերի համար: Հայաստանն ու KfW-ն 2014-ին 85.2 մլն եվրոյի վարկային համաձայնագիր են ստորագրել «Էլեկտրահաղորդումների կովկասյան գիծ» ծրագրի իրագործման համար։ 2013-ի տվյալներով, Հայաստանում գործունեության ամբողջ ընթացքում KfW ֆինանսավորման ծավալը երկրում գերազանցել է 0,5 մլրդ եվրոն։ Վերականգնման վարկերի բանկի (KfW) նպատակներից է համարվում Գերմանիայի և աշխարհի այլ երկրների տնտեսական, սոցիալական և էկոլոգիական պայմանների բարելավման ծրագերի ֆինանսավորումը: Բանկը Հայաստանին աջակցում է 1995-ից ֆինանսական համագործակցության շրջանակներում ծրագրերի իրականացման հարցում, իսկ դրա ներկայացուցչությունը հանրապետությունում գործում է 1998-ի հոկտեմբերից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |