Հայ խաղաղապահներին Լիբանան գործուղելու մասին հարցը մնում է քաղաքական օրակարգում

PanARMENIAN.Net - Հայ խաղաղապահներին Լիբանան գործուղելու մասին հարցը մնում է քաղաքական օրակարգում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, դեռեւս մինչ ռազմական գործողությունների սկիզբը Լիբանանի արտգործնախարարն աջակցություն եւ օգնություն էր խնդրել Հայաստանից: «Նման տիպի հարցեր լուծելու համար, մենք պետք է ունենանք Լիբանանում կատարվող իրադարձությունների ամբողջական պատկերը: Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է որոշում կայացնել»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
---