Հոկտեմբերի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով կմեկնի Հունաստան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Հունաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հունաստանի պաշտպանության նախարար Էվանգելոս Մեյմարակիսի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն հայ-հունական ռազմական համագործակցությանն առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այցի ընթացքում պատվիրակությունը կմասնակցի «Դեֆենդրի 2006» մասնագիտացված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, կայցելի Հունաստանի ռազմական ակադեմիա, որտեղ կհանդիպի ակադեմիայի ղեկավարության եւ այնտեղ սովորող հայ կուրսանտների հետ: Հանդիպումներ կունենա հունահայ համայնքի եւ տեղի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 5-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան:
 Ուշագրավ
---