ՌԴ-ն ու Հունաստանը «Թուրքական հոսքի» կառուցման մասին հուշագիր են ստորագրել![]() 19 հունիսի 2015 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Հունաստանի շրջակա միջավայրի, էներգետիկայի և արտադրական բարեփոխումների նախարար Պանայոտիս Լաֆազանիսը հունիսի 19-ին հուշագիր են ստորագրել «Թուրքական հոսք» գազամուղի շարունակության կառուցման և շահագործման մասին: «Հուշագրի ստորագրումը հաստատում է տևական աշխատանքը, որ մենք կատարել ենք, գազամուղը Հունաստանի տարածքով տանելու համար, որը կայունացնող դեր կունենա տարածաշրջանում: Նախագծի իրականացումն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ հակառակը, կմիավորի բոլոր շրջանները, որոնցով անցնելու է»,-ասել է Պանայոտիս Լաֆազանիսը Նովակի հետ հանդիպմանը, որը նախորդել է փաստաթղթի ստորագրմանը: Նովակն իր հերթին հայտարարել է, որ ուրախ է առաջ շարժվելու հնարավորությանը էներգետիկայի ոլորտում ծրագրերի առումով, և նշել է, որ հուշագրի ստորագրմամբ ՌԴ և Հունաստանի գործակցությունը «նոր որակ է ստանում», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Հուշագիրը նախատեսում է համատեղ նախագծային ընկերության ստեղծում 50/50 մասնաբաժնով գազամուղի կառուցման համար, հայտարարել է Նովակը: Ըստ նրա, ՌԴ և Հունաստանի էներգետիկայի նախարարությունները բարենպաստ պայմաններ կստեղծեն նախագծի իրականացման համար: «Կմշակվի տեխնիկատնտեսական հիմնավորումը, ռուսական կողմը կաջակցի ֆինանսավորման ներգրավմանը: Ենթակառուցվածքների և գազի առաքումների ընդհանուր ծավալը կկազմի 47 մլրդ խմ: Սրանք այն պարամետրերն են, որոնք և ծրագրված էին»,-ասել է Նովակը: Նա հավելել է, որ Հունաստանի տարածքում կկառաուցվեն համապատասխան ենթակառուցվածքներ, հունական կողմը կստանա լրացուցիչ հնարավորություններ, կապված նոր աշխատատեղերի ստեղծման տարանցման համար ստացվող եկամուտների տեսքով: «Համարենք, որ սա արդեն նախագծի իրականացման սկիզբն է»,-ասել է ռուս նախարարը: Նոր գազամուղն այլընտրանքային է Ռուսաստանի համար իր գազը Արևմուտք հասնցելու համար` շրջանցելով Ուկրաինան: Այնուամենայնիվ, Ռուսաստանը մինչ օրս պաշտոնական միջկառավարական համաձայնագիր չի ստորագրել Թուրքիայի հետ: ԶԼՄ-ները նման ձգձգումների պատճառ են համարում փակուղային վիճակը ռուսական գազի գնի մասին բանակցություններում: 1100 կմ երկարությամբ գազատարը թուրք-հունական սահման կհասցնի մինչեւ 47 մլրդ խմ գազ «Թուրքական հոսքը» պետք է Հունաստանից անցնի Սերբիա, որտեղից էլ եվրոպական երկրներ։ Ինչ վերաբերում է եվրոպական երկրներին, ապա մինչ այժմ «Թուրքական հոսքով» հետաքրքվածություն է ցուցաբերել միայն Ավստրիան։ Նովակը հայտնել է նաև, որ Ռուսաստանն ու Հունաստանը կստորագրեն ճանապարհային քարտեզը Հունաստանի տարածքով «Թուրքական հոսքի» մասով: «Այսօր կստորագրենք, լրամշակում ենք իրավաբանական նրբությունները»,-ասել է Նովակը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |