Աշխարհում առաջին «էմոցիոնալ» ռոբոտների խմբաքանակը վաճառվել է մեկ րոպեում![]() 20 հունիսի 2015 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Մարդկային էմոցիաները տարբերակող Pepper ռոբոտների առաջին խմբաքանակը` 1000 նմուշ, վաճառվել է ընդամենը 1 րոպերում: Այսպիսով ճապոնական SoftBank ընկերության այս սարքերը ռեկորդ են սահմանել էլեկտրոնային ռիթեյլում: Pepper ռոբոտը տարբերակում է զայրույթը, տխրությունը և ուրախությունը, կարող է զվարճացնել մարդկանց երգով ու պարով: Ռոբոտի համար արդեն կա մոտ 200 հավելված, որոնց մի մասը հասանելի է դառնում ռոբոտի հետ որոշ ժամանակ անցկացնելուց հետո միայն: SoftBank-ն աշխատում է նաև նոր հավելվածների վրա, մասնավորապես Pepper for Biz ծրագրի վրա, որի մանրամասները հայտնի կդառնան այս ամիս ավելի ուշ: Pepper-ի նոր պատվերներ դեռ չեն ընդունվում: Ռոբոտների հերթական խմբաքանակը վաճառքում կհայտնվի հուլիսին, համապատասխան հայտարարություն կհայտնվի SoftBank-ի կայքում: Ռոբոտը հնարավոր կլինի ձեռք բերել 198 000 յենով` մոտ 758 հազար դրամ գործող փոխարժեքով: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |