Նախագահ Ժակ Շիրակը ժամանել է Երեւան29 սեպտեմբերի 2006 - 21:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը: Ֆրանսիական հանրապետության ղեկավարին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ երկրի ղեկավարության այլ ներկայացուցիչներ:Ինչպես հայտնում է Regnum-ը, 40 րոպե ավելի վաղ Երեւան էր ժամանել Ֆրանսիայի նախագահի կինը` Բերնադետ Շիրակը, ում օդանավակայանում դիմավորել է Հայաստանի առաջին տիկին Բելլա Քոչարյանը եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի կինը` Նանի Օսկանյանը: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահի տիկնոջ հետ Փարիզից Երեւան են ժամանել նաեւ լրագրողներ: Ինքը` Ժակ Շիրակը, Երեւան է ժամանել Բուխարեստից: Այցի շրջանականերում Ֆրանսիայի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, կայցելի Ցեղասպանության Թանգարանը: Ժակ Շիրակը նաեւ կհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ եւ կայցելի Երեւանում Ֆրանսիայի դեսպանատունը: Երկու նախագահների մասնակցությամբ կկայանա Ֆրանսիայի հրապարակի բացումը հայկական մայրաքաղաքի կենտրոնում: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը եւ Ժակ Շիրակը ներկա կգտնվեն «Շարլ Ազնավուր եւ ընկերներ» համերգին, որը կազդարարի Ֆրանսիայում Հայաստանի Տարվա բացումը, որը կրում է «Հայաստան իմ ընկեր» անվանումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |