Աշխարհի ամենամեծ աստղադիտակներից մեկի կառուցումը կվերսկսվի![]() 22 հունիսի 2015 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հավայան կղզիներում աշխարհի խոշորագույն հեռադիտակներից մեկի` 30-մետրանոց աստղադիտակի (Thirty Meter Telescope) շինարարությունը կասեցվել էր տեղի բնակիչների բողոքների պատճառով: Շինհրապարակը գտնվում է Մաունա Քեա լեռան գագաթին, որտեղ, ըստ տեղաբնակների հավատքի, ապրում են նրանց աստվածները: Սակայն, չնայած խնդիրներին, հունիսի 24-ին շինարարությունը կվերսկսվի: Դա հնարավոր դարձավ ոչ առևտրային ընկերության շնորհիվ, որը ղեկավարում է նախագիծը: Տնօրենների խորհուրդը որոշեց, որ անհրաժեշտ է առաջ շարժվել ավելի քան 2-ամսյա դադարից հետո: Աստղադիտարանն ունի 30-մետրանոց սեգմենտային հայելի, որը բաղկացած է 1,4-մետրանոց 492 հատվածից, ինչը թույլ է տալիս 9 անգամ ավելի շատ լույս հավաքել, քան մոլորակում գոյություն ունեցող խոշորագույն աստղադիտակները: Հաբլի աստղադիտակի համեմատ նորից ստացվող պատկերները 10-12 անգամ ավելի հստակ կլինեն: Եթե աստղադիտակը ժամանակին կառուցվի, այն Էքստրեմալ մեծ աստղադիտակների նոր սերնդից առաջինը կլինի: Շինարարության արժեքը մոտ 1 մլրդ դոլար է, որից 100 մլն ծախսվել է դեռ մինչ շինարարական աշխատանքների մեկնարկը դիզայնի, նախագծային փաստաթղթերի և շինհրապարակի նախապատրաստման համար: Նախագծի ֆինանսավորումը իրականացնելու են ԱՄՆ, Կանադայի, Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի համալսարանները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |