Թուրքիայում վերակառուցում են Ադանայի Սև եկեղեցին ու Ֆեքե ամրոցը![]() 22 հունիսի 2015 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում վերակառուցվում են Կիլիկյան Հայաստանի տարածքում՝ Ադանայում գտնվող Սև եկեղեցին (Kara Kilise) և Ֆեքե ամրոցը: Թուրքական Milliyet պարբերականի վկայությամբ՝ վերակառուցման աշխատանքները գրեթե ավարտված են: Ադանայի Սյուլեմիշլի շրջանի թաղապետ Հասան Գեզերը տեղեկացրել է, որ վերակառուցման աշխատանքները սկսվել են դեռևս 2 տարի առաջ և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ: Գեզերը նշել է, որ վերջին շրջանում տեղացի և օտարազգի զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվում դեպի եկեղեցի և ամրոց: Նրա կարծիքով զբոսաշրջիկների թիվը կաճի, եթե հյուրընկալելու համար համապատասխան կառույցներ լինեն: Ամրոցի վերկանգնողական աշխատանքներով զբաղվող հնագետ Ադեմ Յըլդըզն ընդգծում է, որ 1000 –ականներին կառուցված ամրոցը գտնվել է Փոքր Հայաստանի կամ Կիլիկյան Հայաստանի տարածքում: «Ամրոցի հարևանությամբ վերականգնվում է նաև Սև եկեղեցին, որը կապված է եղել տարածքում գտնվող 14 այլ եկեղեցու հետ: Վերականգնվում են նաև մի քանի այլ ամրոցներ, որոնք Ֆեքե ամրոցի հետ ընդհանուր շղթա են կազմում և այդ շղթայում Ֆեքե ամրոցի դերը շատ մեծ է: Այս ամրոցը շատ տպավորիչ է իր պատմությամբ և գեղեցկությամբ: Այն կառուցված է անհավատալի և յուրահատուկ ճարտարապետական հնարքներով՝ շատ հետաքրքիր ձևով վերամշակված քարերից»,- նշել է հնագետը: Ադանան քաղաք է Դաշտային Կիլիկիայում, Ադանայի նահանգի մայրաքաղաքն է։ Քաղաքը գտնվում է Սարոս գետի ստորին հոսանքի շրջանում, որտեղ գետը դառնում է նավարկելի։ Ադանան կառավարում է երկու շրջան՝ Սեյհան և Յուրեղիր, որոնց միագումար բնակչությունը մոտ 1,5 մլն է: Ադանան հինգերորդ խիտ բնակեցված քաղաքն է Թուրքիայում (Պոլսից, Անկարայից, Իզմիրից և Բուրսայից հետո)։ 20-րդ դարի սկզբին Ադանան ուներ 45.000 բնակիչ, որից 12.600-ը՝ հայ։ Նրանք զբաղվում էին արհեստով, առևտրով և գյուղատնտեսությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |