Պայքարը հանուն խաղաղության ամենալուրջ մարտահրավերն է, որ պետք է Հայաստանը հաղթահարել30 սեպտեմբերի 2006 - 16:24 AMT PanARMENIAN.Net - «Ես ուզում եմ վստահություն հայտնել Հայաստանի ապագայի նկատմամբ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը` Ֆրանսիայի հրապարակի բացման ժամանակ Երեւանում: «Ես վստահ եմ հին ազգի երիտասրադ հանրապետություն Հայաստանի ընդունակությանը, կառուցելու միշտ ավելի աշխույժ ժողովրդավարություն, հանրային ազատությունները երաշխավորող իրավական պետություն, որը մեզ հետ կիսվում է մարդու իրավունքներին նվիրվածությամբ: Վստահ եմ հայ երիտասարդության մեջ, որը ներշնչված խախաղության եւ ազատության համընդհանուր ձգտումով, ուզում է հնարավորություն ունենալ իր երկրում ազատ ընթացք տալու իր խանդավառությանը, արդարության նկատմամբ իր ծարավին եւ ձեռնարկիչ իր ուժին: Վստահ եմ ձեր երկրի ընդունակության մեջ հաջողացնել տնտեսական զարգացման մարտահրավերը եւ գրավիչ դառնալ ներդրումների համար: Ես վստահ եմ խաղաղության համար պայքարելու իր ընդունակության մեջ: Սա մի դժվարին մարտահրավեր է, որ Հայաստանը կարող է եւ պարտավոր է շահելու, որովհետու միայն արդար եւ տեւական խաղաղությունը թույլ կտա ձեր ժողովրդին իր հույսերը իրականության վերածելու:Ես հավատում եմ խաղաղությանը: Ժամանակներն անցել են, երբ կարելի էր մտածել, թե հակամարտությունները լուծվում են ուժի միջոցով: Այլեւս այն ժամանակները չեն, երբ կարելի էր զարգացնել ժառանգական ատելությունները` արհամարելով խաղաղության եւ ապահովության իրավացի ձգտումը: Միայն փոխադարձ երկխոսությունը թույլ կտա նայել դեպի ապագա: Եւ այսօր մեծ են միայն խաղաղություն նվաճողները` նրանք, ովքեր գիտեն հաշտեցման ուղին բանալու համար հաղթահարել ռազմասիրական ժառանգությունները: Սա է այն վկայությունը, որ ուզում եմ բերել ձեր առջեւ այսօր, այս Ֆրանսիայի անվան հրապարակում, որ ես կցանկանայի լիներ նաեւ խաղաղության հրապարակ: Մի քանի ժամից, մենք կհավաքվենք Հանրապետության Հրապարակում` ներկա գտնվելու Շարլ Ազնավուրի` այս մեծ Ֆրանսիացու, այս մեծ Հայի, այս մեծ արվեստագետի համերգին: Արդյո՞ք կարելի էր երազել սրանից ավելի լավ միջոցառում Հայաստանի Տարին սկսելւ համար, մեր բարեկամությունը, նրա անցյալը, նրա ներկան եւ ապագան խորհրդանշելու համար»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |