Ֆրանսիա. Հայոց ցեղասպանության ճանաչումը օրենք է, եւ այն պարտադիր է բոլորի համար30 սեպտեմբերի 2006 - 16:26 AMT PanARMENIAN.Net - «Ես եւս մեկ անգամ ցանկանում եմ հիշեցնել, որ Ֆրանսիան պաշտոնական մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Դա մեր օրենքն է եւ այն պարտադիր է բոլորի համար»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը` պատասխանելով Le Figaro թերթի հարցին` Ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվության ենթարկելու օրենք ընդունելու սոցիալիստական կուսակցության նախաձեռնության վերաբերյալ: Երկրի ղեկավարը ընդգծեց, որ Ֆրանսիան իրավական երկիր է հանդիսանում եւ, եւ ռասիզմի ու քսենոֆոբիայի բոլոր դրսեւորումները պատժվում են ՔՕ համաձայն: «Մնացած ամեն ինչ, ես կարծում եմ, հարցի իրավական կողմի հետ որեւէ առնչություն չունեցող քաղաքականություն է»,- ընդգծել է Ժակ Շիրակը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |